Մաշկաբանություն
Երիտասարդների և դեռահասների մոտ հաճախ հանդիպող մաշկային հիվանդություններ. հարցազրույց Սամվել Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com
![Երիտասարդների և դեռահասների մոտ հաճախ հանդիպող մաշկային հիվանդություններ. հարցազրույց Սամվել Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com Երիտասարդների և դեռահասների մոտ հաճախ հանդիպող մաշկային հիվանդություններ. հարցազրույց Սամվել Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com](up/article/big/file_52726_2880773.jpg)
– Որո՞նք են դեռահասների և երիտասարդների մոտ հաճախ հանդիպող մաշկային խնդիրները:
– Դեռահասների, երիտասարդների մոտ առավել հաճախ հանդիպում են սնկային հիվանդություններ, անցումային շրջանին բնորոշ են նաև դեմքի, թիկունքի շրջանի ակնէները՝ թարախային պզուկները:
Սնկային հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են ոտքերի շրջանում: Դրանցից շատերը տարածվում են կենդանիների միջոցով՝ տրիխոֆիթիա, միկրոսպորիա, իսկ հետո. մարդուց` մարդուն: Սնկային հիվանդություններին բնորոշ է տարածվել գլխի մազածածկ շրջանից մինչև ոտքերի ծայրերը: Իսկ էպիդերմոֆիթիա սնկերը հիմնականում ախտահարում են մաշկային ծալքերի շրջանները, ոտնաթաթերի շրջանը:
– Որո՞նք են մաշկային խնդիրների պատճառները երիտասարդների մոտ:
– Այդ տարիքային շրջանում մաշկային խնդիրների պատճառը տարիքային հասունացման հետ կապված փոփոխություններն են, հորմոնալ տեղաշարժերը, դիմադրողականության իջեցումը, դեմքի մաշկի ճարպոտությունը:
Ժառանգականությունը ևս դեր ունի մաշկային հիվանդությունների դեպքում, հատկապես փսորիազի և ատոպիկ դերմատիտի ժամանակ:
– Ինչպե՞ս են ախտորոշվում մաշկային հիվանդությունները:
– Ախտորոշումը բավականին դյուրին է, արդեն մաշկի արտաքին զննումից հիվանդության ախտորոշումը կարելի է որոշել:
Լաբորատոր հետազոտությունը մեծ դեր չունի, որովհետև նույն մանրէները, պարազիտները առողջ մաշկի վրա էլ կարող են հայտնաբերվել: Այստեղ կարևորը հիվանդության ակտիվ արտահայտումն է: Չնայած, եթե պարազիտի կամ տզի առկայությունը հայտնաբերվում է, նշանակվում է բուժում, ինչը, սովորաբար, լինում է արդյունավետ:
– Ի՞նչ ախտանիշներով են արտահայտվում սնկային հիվանդություններն և ակնէն:
– Ակնէի ժամանակ լինում է հիպերեմիկ կարմրություն, թարախային բշտիկ: Այդ մաշկային էլեմենտները կոսմետիկ տհաճություն են հատկապես աղջիկների համար, և եթե դրանք գնդաձև են, խոշոր և թարախային պարունակությամբ, կարող են հետագայում սպիների պատճառ դառնալ:
Սնկային հիվանդությունների ախտանիշները բազմազան են և, կախված սնկի տեսակից, կարող են առաջացնել մաշկի մակերեսային կամ խորանիստ շերտերի ախտահարում:
Սնկային հիվանդությունների ժամանակ լինում է քոր, կարմրություն, միջմատնային ծալքերի շրջանում` ճաքեր, մաշկի արտահայտված թեփոտում, քորելուց կարող է զարգանալ նաև երկրորդային ինֆեկցիա, բորբոքային վիճակ` զավի զուգակցմամբ:
– Ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են լինել:
– Սնկային հիվանդությունների մակերեսային ախտահարումների ժամանակ (գունափոփոխ որքին, էրիթրազմա) բարդություններ չեն առաջանում:
Ակնէի խոշոր, գնդաձև արտահայտման դեպքում բարդություն է մնայուն սպիների առաջացումը:
Ակնէի ժամանակ վտանգավոր բարդություն կարող է լինել շրթունքից վերև գտնվող բշտիկների սեղմելու հետևանքով ինֆեկցիայի զարգացումը և տարածումը դեպի գլխուղեղ, քանի որ դեմքի՝ շրթունքից վեր շրջանի անոթներն անմիջական կապ ունեն ուղեղի հետ: Ինֆեկցիան արյան միջոցով ուղեղին անցնելով` կարող է անգամ թարախային մենինգիտի պատճառ լինել, ուստի խստիվ արգելվում է այդ շրջանում բշտիկներին ձեռք տալ, կամ` սեղմել:
Դեռահասային տարիքում մաշկային խնդիրները կարող են առաջացնել նաև սթրեսային վիճակներ և հոգեբանական խնդիրներ:
– Ինչպե՞ս են բուժում մաշկային խնդիրները երիտասարդ տարիքում:
– Ակնէն, եթե անգամ չբուժվի, հիմնականում, տարիքի հետ անցնում է, պարզապես, գնդաձև, խոշոր պզուկների դեպքում հնարավոր է սպիներ մնան:
Ակնէի դեպքում կիրառվում է էտապային բուժում: Սկզբում նշանակվում է հակաբորբոքային բուժում, երկրորդ էտապում` վիտամինաթերապիա, օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող պատրատուկներ, որպեսզի օրգանիզմն ինքը կարողանա պայքարել ինֆեկցիայի դեմ: Նշանակվում են նաև դեմքի ճարպազրկող դեղեր, ֆիզիոթերապիա՝ կվարց և այլն: Բուժումը պետք է լինի համակցված:
Սնկային հիվանդությունների մակերեսային ախտահարումները (գունափոփոխ որքին, էրիթրազմա) հեշտ են բուժման ենթարկվում, կենդանիներից վարակվելու արդյունքում առաջացած հիվանդությունները (տրիխոֆիթիա, միկրոսպորիա) ավելի լուրջ բուժում են պահանջում: Բուժումն իրականացվում է հակասնկային պատրաստուկների կիրառմամբ: Մաշկի վրա թաց մակերեսի առկայության դեպքում, նախ, պետք է այն չորացնել: Եթե առկա է թարախային մակերես, պետք է հակաբորբոքային բուժում իրականացնել և հետո միայն սկսել հակասնկային բուժումը:
– Ինչպե՞ս կանխարգելել մաշկային հիվանդությունները:
– Պարազիտար (քոս), սնկային, ստրեպտոկոկային վարակների դեպքում վարակը կարող է մեկից մյուսին անցնել: Միմյանց կարող են վարակել ընտանիքի անդամները, ընկերները:
Այդ պատճառով շատ կարևոր է ճիշտ անձնական հիգիենա պահպանել. միմյանց հողաթափեր չհագնել, ուրիշների անձնական իրեր չօգտագործել և այլն:
Այս հիվանդությունների կանխարգելման համար կարևոր է նաև օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը՝ հիմնականում առողջ ապրելակերպով: Իսկ եթե արդեն կան խնդիրներ, պետք է ժամանակին դիմել մաշկաբանին:
Սամվել Գևորգյան,
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունքի մաշկաբան
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ՀՀ ԱՆ. Ձեռքերի ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ ՀՀ ԱՆ. Ձեռքերի ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ](up/article/small/file_64032_2531492.jpg)
Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը...
![](images/calendar.png)
![Կոնտագիոզ մոլյուսկ. armeniamedicalcenter.am Կոնտագիոզ մոլյուսկ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63953_5193269.jpg)
Կոնտագիոզ մոլյուսկը մաշկային վիրուսային վարակ է, որն առաջացնում է պոքսիվիրուսը (molluscum contagiosum)...
![](images/calendar.png)
![Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3 Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59783_9453033.jpg)
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
![](images/calendar.png)
![Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3 Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59620_6646519.jpg)
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
![](images/calendar.png)
![Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3 Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59514_3488525.jpg)
Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...
![](images/calendar.png)
![Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3 Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59473_8666827.jpg)
Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...
![](images/calendar.png)
![Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3 Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59462_710723.jpg)
Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։
Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...
![](images/calendar.png)
![Փսորիազ. ախտանշանները, բուժումը. armeniamedicalcenter.am Փսորիազ. ախտանշանները, բուժումը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_59219_7346079.jpg)
Փսորիազը բավականին տարածված մաշկային քրոնիկ հիվանդություն է: Արտահայտվում է մաշկի վրա` կարմիր, մաշկից բարձր, արծաթավուն կամ սպիտակ թեփ ունեցող, տարբեր տեսակի ցանային էլեմենտներով...
![](images/calendar.png)
![Առողջության հետ կապված 9 խնդիր, որոնք կարող են հուշել ձեռքերը Առողջության հետ կապված 9 խնդիր, որոնք կարող են հուշել ձեռքերը](up/article/small/file_49230_2738847.jpg)
Ձեռքերը կարող են արժեքավոր տեղեկատվություն հայտնել առողջական վիճակի մասին։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 9 խնդիր, որոնց առկայության մասին կարող է հուշել ձեռքերի վիճակը...
![](images/calendar.png)
![Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com](up/article/small/file_58186_4055872.jpg)
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
![](images/calendar.png)
![Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com](up/article/small/file_57840_5395000.jpg)
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
![](images/calendar.png)
![Աթերոմա. առաջացման պատճառները և բուժումը. drtehmine.com Աթերոմա. առաջացման պատճառները և բուժումը. drtehmine.com](up/article/small/file_57623_8323143.jpg)
Աթերոման ենթամաշկային պատիճ է՝ լցված ճարպանման պարունակությամբ, որն առաջանում է ճարպագեղձի արտատար ծորանի խցանման հետևանքով։ Հեռացումն իրականացվում է բժշկական ցուցումների դեպքում...
![](images/calendar.png)
![Մաշկի ախտաբանությունը կորոնավիրուսի ժամանակ. հարցազրույց մաշկավեներաբան Արեգ Չալաբյանի հետ. armeniamedicalcenter.am Մաշկի ախտաբանությունը կորոնավիրուսի ժամանակ. հարցազրույց մաշկավեներաբան Արեգ Չալաբյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_56897_7756009.jpg)
Ինչպիսի՞ն են մաշկային խնդիրները կորոնավիրուսային հիվանդության ժամանակ:
Կորոնավիրուսի ժամանակ մաշկային ցանավորումները հաճախ են հանդիպում...
![](images/calendar.png)
![Երբ դիմել մաշկաբանի. պարզաբանում է «Նաիրի» ԲԿ մաշկաբան Ռուզաննա Մխոյանը. nairimed.com Երբ դիմել մաշկաբանի. պարզաբանում է «Նաիրի» ԲԿ մաշկաբան Ռուզաննա Մխոյանը. nairimed.com](up/article/small/file_56849_1342346.jpg)
Մաշկը` օրգանիզմի արտաքին ծածկութը, մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը ենթարկվում է շրջակա միջավայրի ամենատարբեր ազդեցությունների։ Մաշկը նաև համարվում է «օրգանիզմի հայելին», քանի որ մաշկային ցանավորումերը...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն